ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հայոց ՈՒտիք, Գարդմանք. Գարդմանաց աշխարհ

Հայոց ՈՒտիք, Գարդմանք. Գարդմանաց աշխարհ
22.10.2023 | 12:20

Մեծ Հայքի 12-րդ նահանգը` Ուտիքը իր Գարդմանք (Գարդման) գավառով, հայկական էթնոսի պատմական տարածքներից է, որը բռնի հայաթափվել է 1989-1990 թվականներին։

Հայաստանի հյուսիս-արևելյան այս տարածքները դեռևս անցյալ դարի 20-ական թթ-ից քեմալ-բոլշևիկյան դաշինքի արդյունքում ապօրինաբար բռնակցվել էին 1918 թ.-ին ստեղծված Ադրբեջանի հանրապետությանը:

Մոսկվայի 1921 թ. ռուս-թուրքական ապօրինի պայմանագրով առանց հայկական կողմի ներկայացուցիչների մասնակցության` որոշվել է Հայ ժողովրդի և նրա պատմական հայրենիքի ճակատագիրը։

Ն.Ք.Ծ. 8-րդ դարի 2–րդ կեսին Ռուսա Ա–ն նահանգը միացնում է ՈՒրարտական պետությանը։

Ն.Ք.Ծ. 6-րդ դարում Ուրարտուի անկումից հետո ՈՒտիքը մտել է Երվանդունիների Հայկական թագավորության մեջ, դարձել արքայական ձմեռանոց։

Ն.Ք.Ծ.. 2-րդ դարում ՈՒտիքը Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորության կազմում էր։

Ն.Ք.Ծ. 1-ին դարում Տիգրան Բ Մեծը Թագավորաղբյուր կոչվող վայրում կառուցել է չորս Տիգրանակերտ քաղաքներից մեկը։

ՈՒտիքի կենտրոնը Գարդմանքն էր։ Գարդմանք է կոչվել այստեղ բնակվող հնադարյան ցեղի անունով։ Արշակունյաց ժամանակ այստեղ եղել է ՈՒտիքի նախարարության աթոռանիստը։

Ըստ պատմաբան Լեոյի, Գարդմանն այն վայրն էր, որտեղ սկզբնապես հաստատվել է Սիսակյան Առանի իշխանությունը և, որից էլ սերվել է Գարդմանի Հայկազուն իշխանատոհմը։

Սահակ Սևադա իշխանը Խաչենի իշխանական տոհմի տիրույթներին է միացրել Գարդմանը։

982 թ. Գարդմանում և Արցախի Փառիսոս գավառում հաստատվել է հայկական փոքրիկ թագավորություն, որը գոյատևել է մինչև 1017 թվականը։

Այնուհետև Գարդման-Փառիսոսի թագավորությունը միացվեց հարևան Տաշիր-Ձորագետի (Լոռու կամ Գուգարքի) հայկական թագավորությանը, որտեղ իշխում էր Անիի Բագրատունիների կրտսեր ճյուղ հանդիսացող Կյուրիկյանների արքայատոհմը։

16-18-րդ դարերում Գարդմանը որպես մելիքություն մտել է Խաչենի տոհմից սերված Մելիք-Շահնազարյանների տիրույթի մեջ։

Գանձակի շրջանում 1988-91թթ.-ին ադրբեջանցիների կողմից կազմակերպվել են վայրագ սպանություններ, որոնք բերեցին այդ շրջանների լրիվ հայաթափմանը` բռնի արտաքսելով ու կոտորելով շուրջ կես միլիոն հայերի:

Ներկայումս հայոց պատմական ՈՒտիքի ու Գարդմանի տարածքների մի մասը` Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի տիրապետության տակ, իսկ մեծ մասը` Ղազախի, Թովուզի, Դաշքեսանի, Խանլարի, Գետաբեկի շրջաններն ու Գանձակ քաղաքը` դեռևս Ադրբեջանի տիրապետության տակ։

Դավիթ ՊԱՐՅԱՆ

Սամվել ՀԱԿՈԲՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 9222

Մեկնաբանություններ